7 ապրիլի 2012 - 17:06 AMT
Միայն վերջին օրերի ընթացքում Սիրիայից Թուրքիա է փախել շուրջ 700 մարդ

Անցած օրերին Սիրիայից Թուրքիա է փախել շուրջ 700 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այսպիսով, Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 24 հազարի:

Ապրիլի5-ին Թուրքիան են փախել ավելի քան 1000 սիրիացիներ: Սիրիա ժամանող մարդկանց մեծ մասը բնակություն են հաստատում թուրքական Հաթայ, Գազիանթեփ և Կիլիս նահանգներում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան վախենում է, որ չի կարող տեղավորել բոլոր փախստականներին, եթե նրան աճի դինամիկան չկրճատվի, հաղորդում է Lenta.ru-ն: