Թուրքիան ԵՄ-ից պահանջում է վիզային ռեժիմի դադարեցում

Թուրքիան ԵՄ-ից պահանջում է վիզային ռեժիմի դադարեցում

PanARMENIAN.Net - Թուրքիան, լինելով ԵՄ անդամակցության թեկնածու, պահանջում է իր քաղաքացիների համար վիզային ռեժիմի դադարեցում: Ապրիլի 26-ին նախատեսվող Եվրահանձնաժողովի նիստից առաջ որոշվել են թուրք քաղաքացիների համար եվրոպական վիզաների ստացումը հեշտացնող պայմանները: Ըստ այդմ, թոշակառուները կհավակնեն անվճար վիզայի, իսկ ձեռներեցները, արվեստի գործիչները, մարզիկները և լրագրողները կստանան 2-5 տարի ժամկետով վիզաներ:

Թոշակառուները, լրագրողները, մինչև 12 տարեկան երեխաները և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է վճարեն վիզայի համար, հաղորդում է TRT-Russia-ն:

Վիզայի գումարը նվազեցվելու է 60-35 եվրոյի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---