7 ապրիլի 2012 - 18:36 AMT
Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան. Բաշար Ասադի ռեժիմին չի հաջողվի թաքցնել ճշմարտությունը

Սիրիայի իշխանությունները լիարժեքորեն չեն կատարում հրադադարի բոլոր դրույթները: Չնայած որ երկրի որոշ քաղաքներից զորքն արդեն դուրս է բերվել , այնուամենայնիվ որոշ քաղաքներում այն դես չի լքում իր դիրքերը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը: Ըստ նրա, նման եզրահանգման ինքը եկել է Սիրիայի տարածքի արբանյակային լուսանկարները դիտելուց հետո, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Սիրիայի իշխանությունները պետք է հիշեն, որ մենք ուշադիր հետևում ենք նրանց գործողություններին: Բաշար Ասադի ռեժիմին չի հաջողվի թաքցնել ճշմարտությունը»,-ասել է Ֆորդը:

Երկրի նախագահ Բաշար Ասադը իր աջակցությունն էր հայտնել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի` հրադադարի վերաբերյալ ծրագրին:

Սիրիայում հակակառավարական ցույցերը արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում; ՄԱԿ-ի տվյալներով այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը: