Իրինա Թովմասյան. Հայ սպառողները գնալով ավելի շատ են գերապատվությունը տալիս բրենդային խանութներին 8 ապրիլի 2012 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայ սպառողները վերջին տարիներին գնալով ավելի շատ են գերապատվությունը տալիս բրենդային խանութներին, բրենդերը սկսում են ճաշակ թելադրել, PanARMENIAN.Net գործակալությանն է հայտնել Հայաստանում ALDO բրենդի մարքեթինգի, գովազդի և փիարի գծով տնօրեն Իրինա Թովմասյանը: Նրա խոսքով՝ դրա վկայությունը Երևանում բացվող ամենատարբեր բրենդերի նորանոր խանութներն են: «Մարդիկ աստիճանաբար հասկանում են, որ երբ պաշտոնական բրենդն է ներկայացված, ոչ մի խաբեություն լինել չի կարող, որ այստեղ ամեն ինչ ամենաբարձր մակարդակով է, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- հայտնել է Թովմասյանը ALDO բրենդի 40-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ: Թովմասյանը դրական է գնահատել այդ միտումը՝ նկատելով, որ «որքան մեզ մոտ շատ ներկայացված լինեն զանազան բրենդեր, այնքան բարձր կլինի հայ սպառողի ճաշակը, այնքան ավելի մեծ հաճույքով նա կգնա գնումների»: Նա նկատել է նաև, որ այժմ մի շարք բրենդային խանութներում գներն ավելի ցածր են, քան ոչ բրենդայիններում: Ինչ վերաբերում է ինքնին միջոցառմանը, ապա Թովմասյանը նշել է, որ իր հիշելով Հայաստանում առաջին անգամ է ինչ-որ հանրահայտ բրենդի հոբելյան նշվում: Այն հարցին, թե ինչն է իրենց դրդել նման միջոցառում կազմակերպել, նա պատասխանել է. «Բրենդն ինքնին շատ հետաքրքիր պատմություն ունի: Եվ երբ բրենդը 40 տարեկան դարձավ, մենք չէինք կարող չներկայացնել այն»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը |