Եգիպտական ուլտրապահպանողականները իմամի թեկնածությունն են առաջադրել Եգիպտոսի նախագահի պաշտոնին

Եգիպտական ուլտրապահպանողականները իմամի թեկնածությունն են առաջադրել Եգիպտոսի նախագահի պաշտոնին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Շինարարության և զարգացման ուլտրապահպանողական կուսակցությունը կողմնորոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուի հարցում, հաղորդում է Associated Press-ը: Կուսակցությունը և նրա մեջքին կանգնած «Ալ-գամաա ալ-իսլամիա» կազմակերպությունն ընտրություններում կներկայացնի իմամ Սաֆվաթ Հեգազին, գրում է ՌԲԿ-ն:

Կուսակցական ծրագրի համաձայն՝ Հեգազին հանդես է գալիս Եգիպտոսի տարածքում իսլամական իրավունքի՝ շարիաթի հիման վրա պետության ստեղծման կողմից: Մեկնաբանելով Հեգազիի առաջադրումը՝ որպես նախագահի թեկնածու, «Ալ-գամաա ալ-իսլամիայի» առաջնորդ շեյխ Աբդել-Աքհեր Համադը հայտնել է, որ Հեգազին լայն ճանաչում ունի ժողովրդի շրջանում 2011թ. գարնանը Թահրիր հրապարակում ունեցած ելույթների շնորհիվ: Բացի այդ, նա իսլամական իրավունքի գիտակ է:

Մի քանի ամիս առաջ Ֆրանսիան իմամ Ս.Հեգազիին արգելեց մուտք գործել իր տարածք, քանի որ, հանրապետության իշխանությունների կարծիքով, իմամի հռետորությունը հիմնված է «անհանդուրժողականության և բռնության կոչերի» վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---