Իրանը հաստատել է պատժամիջոցների պատճառով նավթի արտահանման նվազեցումը

Իրանը հաստատել է պատժամիջոցների պատճառով նավթի արտահանման նվազեցումը

PanARMENIAN.Net - Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչը հաստատել է երկրից նավթի արտահանման նվազեցումը՝ կապված Իրանից նավթի գնումների և նրա բանկային համակարգի հանդեպ Արևմուտքի երկրների կողմից պատժամիջոցների հետ:

Ազգային իրանական նավթային ընկերության միջազգային գործերի տնօրեն Մոհսեն Ղամսարին հաղորդել է, որ Ճապոնիան նույնպես գրեթե կրճատել է Իրանից նավթի գնումները, գրում է «Շարղ» թերթը:

Ճապոնիայի արդյունաբերության նախարարության վիճակագրության համաձայն՝ ճապոնական ընկերությունները հունվար-ապրիլ ամիսներին իրանական նավթի ներկրումը կրճատել են 28 տոկոսով:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդում էր, որ Ճապոնիան, Չինաստանը և Հարավային Կորեան իրանական նավթի ներկրումը ընդհանուր առմամբ կրճատել են 22 տոկոսով:

Ճապոնիան Իրանի նշանակությամբ երկրորդ առևտրային գործընկերն է և մինչև վերջերս՝ իրանական նավթի կարևորագույն գնորդներից մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---