9 ապրիլի 2012 - 12:38 AMT
Արգենտինայի հավաքականըԴևիսի գավաթի կիսաեզրափակիչում կխաղա Չեխիայի հետ

Բուենոս Այրեսի Parque Roca-ում Արգենտինայի թենիսի հավքականը Դևիսի գավթի ¼ եզրափակչում վստահ հաղթանակ է տարել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ` 4:1 հաշվով:

Առաջին խաղում Դավիթ Նալբանդյանը 7:5, 4:6, 6:4, 6:7 և 3:6 հաշվով զիջել է Մարին Չիլիչին: Խուան Մարտին Դել Պոտրոն հաղթանակ է տարել Իվո Կարլովիչի նկատմամբ` 6:2, 7:6 և 6:1: Ապա Դել Պոտրոն հաղթանակ է տարել Չիլիչի նկատմաբ` 6:1, 6:2 и 6:1 հաշվով: Զուգախաղում Նալբանդյանը և Էդուարդո Շվանկը 5 սեթերում կարողավել են հաղթել Չիլիչ-Կարլովիչ զույգին` 3:6, 7:6, 6:3, 6:7 և 8:6 հաշվով:

Վերջին խաղում Խուան Մոնակոն 2 սեթերում 6:1, 6:1 հաշվով հաղթել է Անտոնիո Վեիչին: Արգենտինայի հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Չեխիային: Վերջինս, իր հերթին, 4:1 հաշվով հաղթանակ է տարել Սերբիայի հավքականի նկատմամբ: Մյուս կիսաեզրափակչում Դևիսի ներկայիս գավաթակիր Իսպանիայի հավքականը կհանդիպի ԱՄՆ-ին: