9 ապրիլի 2004 - 18:03 AMT
ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՅՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԻՐԱՆ
Ապրիլի 12-13 Հայաստանի արգործնախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Թեհրան: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, նախատեսված են հայ նախարարի հանդիպումները Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի, Անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի եւ երկրի ԱԳՆ ղեկավար Քամալ Խարազիի հետ: