Iberia-ն շուրջ 150 չվերթ չեղյալ է հայտարարել օդաչուների գործադուլի պատճառով

Iberia-ն շուրջ 150 չվերթ չեղյալ է հայտարարել օդաչուների գործադուլի պատճառով

PanARMENIAN.Net - Իսպանական Iberia ավիաընկերությունը 156 չվերթ է չեղյալ հայտարարել, որոնք նախատեսված էին ապրիլի 9-ին, ներառյալ Մադրիդ-Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթը օդաչուների արհմիության գործադուլի պատճառով:

Ինչպես ասվում է ավիաընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, 156 չեղյալ համարված չվերթից 82-ը ներքին երթուղիներին են վերաբերում, մյուսները՝ միջազգային:

Գործադուլների նոր ալիքի պատճառ է դարձել բանակցությունների տապալումը Iberia-ի ղեկավարության ու օդաչուների արհմիության միջև Iberia Express նոր բյուջետային ավիաընկերության ստեղծման ու գործունեության հարցում:

Բյուջետային փոխադրողի ստեղծման հաշվին ընկերությունը մտադիր է շահութաբեր դարձնել այն չվերթերը, որոնք վնասով են աշխատում, հայտնում է Ռոսբալտը: Նոր ավիափոխադրողը աշխատանքը սկսել է մարտի 25-ին: --ԿԱ-

Iberia-ն շուրջ 150 չվերթ չեղյալ է հայտարարել օդաչուների գործադուլի պատճառով

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---