Սիրիայի իշխանությունները գրավոր երաշխիքներ են պահանջում Քոֆի Աննանից

Սիրիայի իշխանությունները գրավոր երաշխիքներ են պահանջում Քոֆի Աննանից

PanARMENIAN.Net - Սիրիան կշարունակի զորքերը դուրս բերել քաղաքներից միայն Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանից գրավոր երաշխիքներ ստանալուց հետո: Այդ մասին ասվում է ՍԱՆԱ գործակալությանը ներկայացրած Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդեսիի հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:

Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի աջակցությունը վայելող Սիրիայի ազատ բանակի գրոհայինները պետք է ոչ միայն գրավոր համաձայնություն տան, որ բռնությունը դադարեցվի, այլ նաև «պատրաստակամություն հայտնեն զենքը վայր դնել, որպեսզի օրինական իշխանությունը վերականգնվի երկրի ողջ տարածքում հետագայում ընդդիմության բոլոր խմբավորումների հետ համապարփակ ազգային երկխոսություն սկսելու համար»: Ինչպես ասել է Մաքդեսին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է ՄԱԿ ներկայացուցչի կարգավորման առաջարկը: Դիվանագետը կոչ է արել կամայական մեկնաբանություններ չտալ Սիրիայի դիրքորոշմանը:

Քոֆի Աննանը մտադիր է այցելել Սիրիայի հարավում գտնվող փախստականների ճամբարները, որտեղ գտնվում է Սիրիայի ազատ բանակի կենտրոնակայանը: Սիրիայի ազատ բանակի հրամանատարն է սիրիական զինված ուժերի նախկին գնդապետ Ռիադ ալ Ասաադը, որը նախօրեին մերժել էր Դամասկոսի պահանջները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---