«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» սկսել են նախընտրական քարոզարշավը

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» սկսել են նախընտրական քարոզարշավը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունները սկսել են նախընտրական քարոզարշավը հանդիսավոր միջոցառումներով «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում և Հանրապետության հրապարակում:

«Այսօր մենք սկսում ենք մեր նախընտրական քարոզարշավը և մեր հաղթանակները»,-միջոցառման բացմանն ասել է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Դրանից հետո նա բեմ է հրավիրել իր խոսքով, «նոր Հայաստանի առաջնորդ» Րաֆֆի Հովհաննիսյանին, որը հավաքվածներին է ներկայացրել «Ժառանգության» համամասնական ցուցակի անդամներին:

«Դեպի նոր Հայաստան, քաղաքացու իրավունքներ և ինքնիշխան Հայաստան, ազգային շահեր ճանապարհն այստեղ է սկսվում»,-հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը: Ըստ Հովհաննիսյանի, իրենք պատրաստվում են «առաջին և վերջին անգամ վերադարձնել իշխանությունը ժողովրդին»:

Բանախոսը հավելել է, որ կուսակցությունն առաջիկա ընտրություններում ոչ միայն մեծամասնություն կկազմի նորընտիր խորհրդարանում, այլ նաև կմասնակցի գործադիր, դատական և նախագահական իշխանությունների ձևավորմանը: «Ով չի հավատում հիմա, կհավատա 30 օրից»,-ասել է նա:

Միջոցառումների ավարտին հավաքվածները երթով գնացել են դեպի Ազատության հրապարակ:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական միավոր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգություն», Հայաստանի դեմոկրատական, Կոմունիստական, «Միավորված հայեր» կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրես դաշինքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---