Տաշիրի քաղաքապետը սպառնացել է պատգամավորի թեկնածուին

PanARMENIAN.Net - Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը նամակով դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Նամակում ասվում է. Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը հայտնում է ձեզ թիվ 32 ընտրատարածքում քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի և բռնի գործողության մասին: Խնդրում ենք ձեզ տեղի ունեցածին տալ համապատասխան ընթացք հետագա հնարավոր ապօրինություններն ու բռնությունները կանխելու համար:

Սույն թվականի ապրիլի 8-ին ժամը 18-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող ՍՊԸ-ին պատկանող գովազդային վահանակին, թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառը տեղադրելիս, Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից կատարվել է ապօրինի և բռնի գործողություն: Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաներով ուղեկցող շքախմբով մոտեցել և սպառնացել է հաշվեհարդար իրականացնել պաստառը փակցնող անձանց նկատմամբ, պահանջելով անհապաղ դադարեցնել թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառի տեղադրումը: Այնուհետև պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանի որ իր խոսքերով ասած ոչ մեկ իրավունք չունի այլ պաստառ տեղադրել: Կատարված դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Տաշիրի բաժնում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի կողմից հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով պաշտոնական լիազորությունների չարաշահում քրեական գործ հարուցելու նպատակով: Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշան Սողոյանը Տաշիրի քաղաքապետն է 2002 թ-ից և համարվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մերձավոր անձ, ով նույնպես իր թեկնածությունն է առաջադրել թիվ 32 ընտրատարածքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---