10 ապրիլի 2012 - 09:46 AMT
Ճապոնիայի ավիաընկերությունները կփոխեն երթուղիները հյուսիսկորեկան արբանյակի գործարկման պատճառով

Ճապոնիայի երկու խոշորագույն Japan Airlines (JAL) և All Nippon Airways (ANA) ընկերությունները հայտնել են, որ ուղևորների անվտանգության ապահովման համար կփոխեն երթուղիներն այն օրերին, երբ Հյուսիսային Կորեան մտադիր է արբանյակ գործարկել:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին ասվում է ավիակընկերությունների պաշտոնական կայքերում:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ արբանյակ կրող հրթիռ կգործարկի ապրիլի 12-16: Ճապոնիան դա համարում է բալիստիկ հրթիռի քողարկված փորձարկում:

Կփոխվի 9 ավիաերթուղի դեպի Սինգապուր, Ջակարտա և Մանիլա, ակնկալվում է, որ արդյունքում ավիաչվերթերը կհետաձգվեն 5-20 րոպեով:

Իսկ արբանյակի գործարկումը Հյուսիսային Կորեան նվիրում է երկրի առաջին ղեկավար ու «ազգի հայր» Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին: