10 ապրիլի 2012 - 09:48 AMT
«Ժամանակ». Արարատ Զուրաբյանն առաջիկայում ակտիվ դերակատարություն կունենա իր կուսակցության մեջ

«Ժամանակ» թերթում կարդում ենք, որ նախօրեին՝ ուշ գիշերին, «Երևան» հյուրանոցում տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և նույն կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանի հանդիպումը: «Ժամանակի» տեղեկություններով, սա առաջին հանդիպումն է եղել «Ժառանգության» ցուցակի հաստատումից ի վեր և անցել է կառուցողական մթնոլորտում: Արարատ Զուրաբյանն առաջիկայում առավել ակտիվ դերակատարություն կունենա իր կուսակցության մեջ, իսկ Խաչատուր Քոքոբելյանն ու նույն կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ԱԺ-ում իրենց ակտիվ դերակատարմամբ կնպաստեն կուսակցության առաջընթացին ԱԺ-ում: