
«Հրապարակ» թերթը գրում է, որ Մաշտոցի պուրակում երեկ այգում բարեկարգման աշխատանքների ղեկավարները փորձել են սադրել և հայհոյելով հունից հանել տեղի ակտիվիստներին: Թերթը գրում է, որ ակտիվիստներից մեկը պատահաբար տրորել է փխրեցրած հողը, և աշխատողն ագրեսիվ և վիրավորական բառերով սկսել է վիրավորել նրանց: Ի պատասխան երիտասարդների ներողության, «պրարաբը» ասել է. «Ինչքան բ-ի տղա կա` հավաքվել են էստեղ»: Տղաները պատասխան են պահանջել, և արդյունքում բանավեճ է սկսվել, իսկ ոստիկանն իր պարտականությունը կատարելու փոխարեն վերցրել է խցիկը և սկսել նկարել միջադեպը: Երիտասարդները դիմել են այգում ծառայություն իրականացնող ոստիկանության փոխգնդապետին, և պատմել տեղի ունեցածը: Ըստ թերթի, ակնհայտ է, որ բնապահպանների վրա նյութեր են հավաքում, որ հարմար պահին ընթացք տան: