10 ապրիլի 2012 - 09:58 AMT
Ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանին դեռ չեն ձերբակալի

«Ժողովուրդ» թերթը գրում էՀամաձայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` հինգշաբթի օրն իրավապահները ցանկացել են ձերբակալել ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին: Հիշեցնենք, որ այս պահին ՀՔԾ-ում քննվում է ոստիկանության զորքերից ապօրինի զենք զինամթերք վաճառելու մեղադրանքով գործը: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Գելին չեն ձերբակալել միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի մոտ նրա համար բարեխոսել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը: Ըստ նույն աղբյուրների` Պարգև Սրբազանն ու Գելը բարեկամական կապ ունեն. նրանք զարմիկներ են: