«Երկիր». Սամվել Ալեքսանյանի կինը հորդորել է լրագրողներից հեռու մնալ

«Երկիր». Սամվել Ալեքսանյանի կինը հորդորել է լրագրողներից հեռու մնալ

PanARMENIAN.Net - «Երկիր» օրաթերթը գրում է, թե լուրեր են շրջանառվում, որ թե իբր գործարար Սամվել Ալեքսանյանի կինը հորդորել է ամուսնուն գոնե նախընտրական շրջանում` անհեթեթ իրավիճակներից խուսափելու համար լրագրողներից հեռու մնալ, իսկ իր անունը լրագրողների հետ զրույցում չհոլովել:

Թե ինչպես է նախընտրական այս թեժ շրջանում լռելու պատգամավորության թեկնածուն, առավել քան անհասկանալի է: Թերթը փորձել է ճշտել այդ լուրն անձամբ գործարարից:

Լսելով շրջանառվող խոսակցությունները, Սամվել Ալեքսանյանը նախ անչափ զարմացավ, հետո արձագանքեց. «Ինձ ոչ ոք չի կարա արգելի` չխոսել»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---