10 ապրիլի 2012 - 10:05 AMT
66-ամյա կոթեցին ինքնասպան է եղել

«Առավոտ» թերթում կարդում ենք

Ապրիլի 8-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում `իր տան կից շինությունում կախվել է 66-ամյա Նորայր Կիրակոսյանը:

Նա խորհրդային տարիներին բանվոր է աշխատել տեղի խորհտնտեսությունում: Նորայրը երկրորդ խմբի հաշմանդամ էր,տառապում էր բռոնխների ասթմա հիվանդությամբ,մի քանի ամիս առաջ էլ ինսուլտ էր ունեցել: Այս մասին տեղեկացանք Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանից: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Ն. Կիրակոսյանը երեք որդի ունի, որոնցից մեկի` պայմանագրային զինծառայողի հետ էր ապրում: Նրանց ընտանիքում սոցիալական վիճակը բնութագրվում էր որպես միջին :

Այս տարի Կոթի գյուղում եղել է 13 մահ և 6 ծնունդ:Գյուղապետ Ֆ. Մելիքյանը մահվան դեպքերի շատությունը բացատրում է գարնանը գյուղի տարեցիների մոտ հիվանդությունների սրացմամբ:Համայնքի ղեկավարը հուսով է ,որ մինչ տարեվերջ, նախորդ տարվա պես, ծնունդների թիվը կգերազանցի մահվան դեպքերին: