
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02.04.12-06.04.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 350 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 296,1 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված և Լոռու ՏԲ-ի վարույթին հանձնված ապօրինի հատված ծառերի համար կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 296,1հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի ՏԲ-ի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների համար կայացվել է 100 հազար դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի Մարտունու բաժնի հետ համատեղ հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Բռնագրավված 8,7կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1,79 միլիոն դրամ: