10 ապրիլի 2012 - 11:29 AMT
Երևանում մրգի գները նվազել են 3,9%-ով

Հայաստանում մրգի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ արձանագրվել է 29,2% գնանկում: Նման ցուցանիշը պայմանավորված է ընթացիկ տարում ավելի բարենպաստ բնակլիմայական պայմաններով, ինչի հաշվին գյուղատնտեսության ոլորտում կայուն աճ է գրանցվում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ամսական կտրվածքով գնանկումը կազմել է 3,0%:

2012թ. մարտին փետրվարի համեմատ խաղողի գինը նվազել է 21,0%-ով, խնձորինը` 9,9%-ով, կիտրոնինը` 5,2 %-ով, նարնջինը` 1,1%-ով: Դրա հետ մեկտեղ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի 0,2%, չամիչի 0,8%, մանդարինի 4,7%, արքայանարնջի 10,5%, տանձի 14,2%, նռան 22,2% գնաճ:

Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում մրգի գները նվազել են 13,8-1,1%- ով, իսկ մյուս 6-ում գրանցվել է 0,4-5,2% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 3,9%-ով: