10 ապրիլի 2012 - 11:51 AMT
Արմեն Աշոտյանը «խիստ նկատողություն» է հայտարարել Սուրեն Զոլյանին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Ըստ նախարարության, ռեկտորը մեղավոր է աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` առանց նախարարության որոշման իր պարտականությունները և լիազորությունները ժամանակավորապես այլ անձի հանձնարարելու համար: