
Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ տարածքում գրանցված 6 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 9 մարդ:
Մասնավորապես, ապրիլի 8-ին, ժամը 18:00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Այգաբաց ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 8-ին, ժամը 18:30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Ղարիբջանյան-Ախուրիկ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 8-ին, ժամը 19:30-ին, Րաֆֆու փողոցի թիվ 83 շենքի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Ապրիլի 9-ին, ժամը 15:20-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում, ջրամբարի դիմաց, իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲԻԴ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 9-ին, ժամը 21:00-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 9-ին, ժամը 07:15-ի սահմաններում, «Մերսեդես-E» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ բետոնե բաժանատար սալիկներին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վերոնշյալ բոլոր դեպքերով կատարվում են քննություններ: