10 ապրիլի 2012 - 14:50 AMT
2012-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի բոլոր տոմսերը վաճառված են

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղերի բոլոր տոմսերը վաճառված են, այդ մասին հայտարարել է Եվրո-20102-ի պատասխանատու տնօրեն Մարտին Կալլենը: Նրա խոսքով, լեհ-ուկրաինական մրցաշարը ռեկորդներ է սահմանել ֆուտբոլային խաղերի անցագրեր ձեռք բերելու նկատմամբ հետաքրքրությամբ:

« EURO-2012-ի ոչ մի մարզադաշտում ազատ տեղեր չեն լինի: Այդ առաջնությունը նշանակալից կդառնա: Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ մենք երբեք չենք բախվել EURO-ի նկատմամբ նման ուշադրության հետ»,- նշել է նա:

Կալլենը հաղորդել է, որ տոմսերի վաճառքի ժամանակ առավել ակտիվ են եղել երկու ընդունող երկրների, ինչպես նաև Անգլիայի, Նիդերլանդների և Շվեդիայի երկրպագուները, որոնց բաժին են ընկել ամենաշատ տոմսերը:

Եվրո-20102-ի պատասխանատու տնօրեը նշել է նաև, որ Եվրոպական ֆուտբոլային միությունը դիտավորյալ հետաձգում է տոմսերի առաքումը, որոնք կունենան կեղծիքներից պաշտպանության մի քանի աստիճան. «Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա միաժամանակ Կիևում և Վարշավայում ապրիլի 23-ին: Նոր տոմսերը կունենան պաշտպանության մի քանի աստիճան՝ հինգից ավելի, իսկ երկրպագուների հասցեներով առաքելը մենք կսկսենք շատ շուտով և մայիսի 10-ից հետո նրանք փոստով կստանան իրենց տոմսերը»: