Սույն թվականի հունվարից Հայաստանի քաղաքագետների միության կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք:
Լսումների տասնմեկ նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգության», «Հայ ազգային կոնգրեսի», Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ` Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ հայտարարություն:
Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի կառուցվածքի և գործունեության հիմնական ուղղությունները կքննարկվեն վաղը: