10 ապրիլի 2012 - 15:33 AMT
Բժիշկները նորվեգական արյունալի կոտորածների հեղինակ Անդերս Բրեյվիկին մեղսունակ են ճանաչել

Կրկնակի հոգեբուժական փորձաքննությունը ցույց է տվել, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը մեղսունակ է, հաղորդում է BBC-ն: Այսինքն, մասնագետների կարծիքով, Բրեյվիկը կարող է պատասխանատվություն կրել իր արարքների, այս դեպքում` կատարած հանցագործությունների համար:

Նույն աղբյուրը հաղորդում է, որ բժիշկ-հոգեբույժները, ովքեր հետազոտել են Բրեյվիկին մի քանի ամիս առաջ, եկել են այն եզրակացության, որ նա պսիխոպատ է և անմեղսունակ:

Բրեյվիկի գործով դատական լսումները նշանակված են 2012թ ապրիլի 16-ին: Նա մեղադրվում է 20114թ հուլիսի 22-ին 77 մարդ սպանելու մեջ: Մարդասպանը խոստովանել է իր մեղքը: