Սիրիայի իշխանությունները խոստանում են դադարեցնել կրակը, երբ երկիր ժամանեն միջազգային դիտորդները

Սիրիայի իշխանությունները խոստանում են դադարեցնել կրակը, երբ երկիր ժամանեն միջազգային դիտորդները

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտնել է, որ իր երկրում հրադադարը պետք է հաստատվի միջազգային դիտորդների` Սիրիա ժամանելուն պես: Նա հայտնել է նաև, որ դրա հետ մեկտեղ Դամասկոսը պետք է հնարավորություն ունենա ընտրելու այն պետություններին, որոնք դիտորդներ կուղարկեն Սիրիա, որպեսզի երկրի ինքնիշխանությունը չխարխլվի, հայտնել է Սիրիայի արտգործնախարարը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր միջազգային դիտորդներին շուտափույթ Սիրիա ուղարկելու անհրաժեշտության մասին: Ինչպես երեքշաբթի օրը Մոսկվայում Սիրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը, պարզ է դարձել, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի առաքելության հաջողության համար առանցքային նշանակություն է ձեռք բերում միջազգային դիտորդներին շուտափույթ Սիրիա ուղարկելու հարցը:

Լավրովը հավելել է, որ Մոսկվան համաձայն է իր ներկայացուցիչներին ուղղել Սիրիա` ՄԱԿ-ի դիտորդների առաքելության կազմում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---