
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տեղեկատվություն են փոխանակել բալիստիկ հրթիռների թողարկման մասին 2012թ. փետրվարի 7-ին Ժնևում կնքված համապատասխան պայմանագրի շրջանակներում: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, այդ մասին հայտարարել է պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման ու միջազգային անվտանգության գծով առաջին տեղակալ Ջեյմի Մանինը: Տվյալների փոխանակումը տեղի է ունեցել 2012թ. ապրիլի 5-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին է տրամադրել Trident II D5 բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ տեղեկությունները, իսկ փոխարենը տվյալներ է ստացել ռուսական հրթիռի փորձարկումների մասին, թե հատկապես որ հրթիռի մասին է խոսքը, չի նշվում: