10 ապրիլի 2012 - 16:04 AMT
Շահան Քանդահարյան. Թեկնածուների անսահմանափակ խոստումներն հարգանքի բացակայություն են ընտրողների հանդեպ

Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանն իր հոդվածում գրում է Հայաստանում գալիք ընտրությունների մասին: «Նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է, և կուսակցությունները ցույց են տալիս, որ լիովին օգտագործում են իրենց ողջ ժամանակն առավելագույն հաջող քարոզչության համար: Կարելի՞ է արդյոք նշել, որ ելնելով նախընտրական գործընթացներից, Հայաստանում ընտրություններն անցկացվելու են նոր մակարդակով: Կարելի՞ է արդյոք ապահովել դեմոկրատական ընտրություններ, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Իշխանությունները մշտապես հայտարարում են այն մասին, որ դրանք լինելու են Հայաստանում ամենաժողովրդավարական ընտրությունները, կոչ են անում դիտորդներ ուղարկել, խոսում են ձայների հաշվարկի ժամանակ ամենաժամանակակից մեթոդներ կիրառելու մասին և այլն: Բայց ոչ, կուսակցությունը, կառավարության բաղկացուցիչ մասն ընտրությունների է գնում առանձին ցուցակով, և հատկապես համագումարները, որոնք անցկացվում են իշխանության կուսակցությունների կողմից, նրանց նոր պատյանն ընդգծում են մեկ ընդհանուր տարր՝ այս ընտրությունները միայն իրենց արտաքին տեսքով են տարբերվում մնացածներից, իսկ դրանց էությունը նույնն է»,- գրում է Քանդահարյանը:

«Փոխադարձ հանդուրժողականությունը հիմա բխում է ողջ պետության շահերից, իսկ մի թեկնածուի նկատմամբ ուժի կիրառումը տհաճ նորություն է: Այս չորս շաբաթները պետք է ներկայացնեն այն ամենը, ինչ կատարվել է, այլ ոչ թե առանց սահմանափակումների խոստումների տարափ լինեն: Դա ընտրողների նկատմամբ հարգանքի բացակայություն է, հասարակական կաշառքի տեսակ, որը ոչ մի դեպքում չի կարող հանգեցնել տեղեկացված քաղաքացու ձևավորմանը: Նախընտրական քարոզարշավը կարևոր քայլ է, որի վրա քաղաքակիրթ ձևով պետք է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը՝ միաժամանակ պահպանելով նրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը»,- գրում է Քանդահարյանը: