10 ապրիլի 2012 - 16:16 AMT
ԱԺ այսօրվա նիստը չի կայացել

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում ևս քվորում չապահովվեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարեց չկայացած: