10 ապրիլի 2012 - 16:19 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է նախագահի թեկնածու առաջադրվել, եթե ավելի երիտասարդ այլընտրանք չգտնվի

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել 2013թ. նախագահական ընտրություններում, սակայն կցանկանար այլընտրանք տեսնել երիտասարդ սերնդից: Ըստ նրա, երեք նախագահներին այլընտրանքային երիտասարդ թեկնածու է հարկավոր:

«Ես կգերադասեի, որ նոր սերունդը ինչ-որ նոր այլընտրանք առաջադրեր, որին ես կկարողանայի սատարել, որպես ավագ քաղաքացի: Ես հուսով եմ, որ մինչ ընտրությունները մենք կգտնենք նման երիտասարդ, նոր Հայաստանը խորհրդանշող թեկնածու: Իսկ եթե ոչ, ապա ես և իմ սերնդակիցները միշտ կարող ենք հանդես գալ որպես պահեստային տարբերակ»,-ասել է Հովհաննիսյանը: Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2013 թվականի փետրվարին: