10 ապրիլի 2012 - 16:53 AMT
Ապրիլի 11-14-ը Երևանում սպասվում է անձրև

Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային շրջաններում ցրտահարություն չի սպասվում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին օրվա ընթացքում, 13-14-ը` օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 15-ին՝ հարավ-արևելյան 1-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 2-3, 15-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 11-ին, 13-14-ին` օրվա երկրորդ կեսին, 12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: