10 ապրիլի 2012 - 16:56 AMT
Հայաստանում «ամենավթարային» անունը Լուսինեն է

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը տարվա սկզբից գրանցել է ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մարմնական վնասներ պատճառելու 128 դեպք, մեկ մարդ զոհվել է: «Անցյալ տարի նույն ժամանակահատվածում տուժողների թիվը կազմել է 69»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

2011 թվականի տվյալների վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ՃՏՊ-ների բաշխումը մարզերով տեղի է ունենում գրանցված ավտոմեքենաների քանակին համամասնորեն: Հետևաբար, վթարների առավելագույն թիվը գրանցվում է Երևանում, ընդ որում հիմնականում ցերեկը՝ 13:00-14:00 ժամանակահատվածում: Ընկերությունում գրանցվել է 2 դեպք, որոնց արդյունքում վնաս է պատճառվել 8 օբյեկտի, և 3 դեպք՝ 6-ի:

Յուրովին ռեկորդ է սահմանել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում ապահովագրված մի վարորդ, որը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում վթարների է ենթարկվել և դրանում մեղավոր է ճանաչվել 5 անգամ: ՃՏՊ-ի մասնակից կանանց թիվն աննշան է` ընդամենը 2,5 տոկոսը: Ընս ընկերության, «ամենավթարային» անունն է Լուսինեն, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են Աննաները: