10 ապրիլի 2012 - 17:18 AMT
ՀՀ ոստիկանություն. Աշտարակում ՀԱԿ հավաքն անօրինական է

ՀՀ ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ «այսօր ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքն անօրինական է և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Այնուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել հավաքի անցկացմանը: Աջակցությունը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ հավաքն ունի խաղաղ բնույթ և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները:

Միաժամանակ հայտարարում ենք, որ նախընտրական քարոզչության ժամանակ ևս հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը կարգավորվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով»: