10 ապրիլի 2012 - 17:22 AMT
Իսրայելը կարող է հրթիռ որսացող համակարգեր տեղադրել գազ արդյունահանող սարքերի վրա

Իսրայելի բանակը դիտարկում է գազ արդյունահանող սարքավորումների վրա հրթիռ որսացող համակարգեր տեղադրելու հնարավորությունը, որոնք իսրայելական ընկերություններն առաջիկա տարիներին պլանավորում են կառուցել Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Այդ մասին հաղորդում է MIGNews-ը՝ մեջբերելով The Jerusalem Post-ը:

Իսրայելը մտավախություն ունի, որ «Հեզբոլլահը» կփորձի հարձակվել պլատֆորմների վրա` հակածովային հրթռիների կամ պայթուցիկ նյութերով բեռնված նավերի օգնությամբ:

Իսրայելի ռազմածովային նավատորմը մտահոգված է վերջերս Սիրիայի կողմից ռուսական «Յախոնտ» հականավային հրթիռների ձեռք բերմամբ, որոնք կարող են հանձնվել «Հեզբոլլահին» և օգտագործվել գազ արդյունահանող պլատֆորմների վրա հարձակվելու համար: