10 ապրիլի 2012 - 17:28 AMT
ԱԱ-2018-ի համար Կրասնոդարի մարզադաշտի կառուցումը կսկսվի 2013-ի վերջին

2018թ աշխարհի առաջնության խաղերի համար նախատեսված Կրասնոդարի մարզադաշտի շինարարությունը կմեկնարկի 2013-ի ավարտին: Այս մասին հաղորդել է Կուբանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի ղեկավար Յուրի Ռիսինը: «Ամենայն հավանականությամբ, շինարարությունը կսկսվի հաջորդ տարվա վերջում: Մենք այնքան էլ շատ ժամանակ չունենք: Իրականում, միայն թվում է, որ 2018-ը դեռ հեռու է»,-Ռիսինի խոսքը հաղորդում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, 50 հազար հանդիսատես տեղավորող մարզական օբյեկտը կկառուցվի 2,5-3 տարի: Նրա` շահագործման հանձնվելուց հետո, անհրաժեշտ կլինի անցկացնել թեստային մրցումներ:

Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ժյուրին կընտրի ֆուտբոլային մարզադաշտի լավագույն ճարտարապետական լուծման հաղթողին: Ապրիլի 10-ին Կրասնոդար է ժամանել ՖԻՖԱ-ի հանձնաժողովը: