10 ապրիլի 2012 - 17:45 AMT
Սիրիացի փախստականները խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար Ռուսաստանին են մեղադրում

Սիրիացի փախստականները, ովքեր տեղավորվել են Թուրքիայի Յայլադաղի վրանային ճամբարում, ՄԱԿ բանագնաց Քոֆի Աննանին դիմավորել են Սիրիայի և Ռուսաստանի նախագահների դեմ ուղղված կարգախոսներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ասադ+ Ռուսաստան= կոտորած»,- նման կարգախոսով պաստառ է պահել փասխտականներից մեկը, ով հանդիպել է Աննանին ճամբարում, որտեղ գտնվում է 2,7 հազար սիրիացի: