10 ապրիլի 2012 - 17:47 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 09.04.2012-15.04.2012թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է Ֆինանսների նախարության մամուլի ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, ՈՍԿԻ` գնման գին` 19086,38 (-227,17), բացթողնման գին` 20746,07 (-246,92), ԱՐԾԱԹ` գնման գին` 372,08 (-2,05), բացթողնման գին` 404,44 (-2,22), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18848,88 (-137,63), բացթողնման գին` 20487,91 (-149,6), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7517,24 (-73,05), բացթողնման գին` 8170,91 (-79,41):