10 ապրիլի 2012 - 17:51 AMT
Գրիգոր-Սևակ Մխիթարյանը և Անդրանիկ Մատիկոզյանը հաղթել են շախմատի միջազգային մրցաշարերում

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 2-րդ բրազիլական բաց մրցաշարում, որն անցկացվում էր Ֆորտալեզա քաղաքում, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին գրոսմայստերներ Կուբասը (Պարագվայ), Վեսկովին և Էլ Դեբսը (Բրազիլիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) Լոս Անջելեսում շրջանային կարգով անցկացված 17-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: