12 ապրիլի 2004 - 20:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Այսօր Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու հեռանկարներին: Հանդիպման ավարտին դեսպանը Ս.Սարգսյանին հրավիրել է մասնակցելու ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության ֆինանսական աջակցությամբ վերանորոգված Թալինի հիվանդանոցի բացման արարողությանը: