10 ապրիլի 2012 - 18:32 AMT
Իրանը դադարել է Իսպանիային նավթ մատակարարել

Իրանը դադարել է Իսպանիային նավթ մատակարարել և նույնը պատրաստվում է անել Իտալիայի և Գերմանիայի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով իրանական անգլալեզու Պրեսս-ԹՎ հեռուստաալիքը:

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին հայտարարել էր այն մասին, որ առաջիկա օրերին Իրանը կդադարեցնի Եվրամիության մի շարք երկրների նավթ վերամշակող ընկերություններին հումք մատակարարել:

Հունվարին ԵՄ որոշում էր կայացրել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից լիովին դադարեցնել Իրանից նավթի ներկրումը: Ի պատասխան, փետրվարին Թեհրանը հայտարարել էր, որ դադարեցնում է նավթ մատակարարել բրիտանական և ֆրանսիական ընկերություններին:

ԵՄ մինչև վերջերս ներկրում էր իրանական նավթի մոտ 18 տոկոսը: