10 ապրիլի 2012 - 18:37 AMT
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ` 8 տոկոս

2012 թ. ապրիլի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ` 8%: 2012 թ. մարտին արձանագրվել է 0.1% գնաճ: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.8 տոկոսային կետով և կազմել 2.2%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից փոքր-ինչ ցածր մակարդակում:

Խորհուրդն արձանագրեց, որ գնաճային միջավայրի վրա ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը համապատասխանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարին և, ընդհանուր առմամբ, ոչ գնաճային է: