10 ապրիլի 2012 - 18:44 AMT
Ձեր հացենու դեկորատիվ ծառը կարող եք վերցնել Մաշտոցի այգուց

Ապրիլի 14-ին Մաշտոցի պուրակում կարող եք ստանալ հացենու ձեր տնկին: Ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին տրամադրում է հացենու տնկիներ, որոնք որպես դեկորատիվ ծառեր կարող եք տնկել ձեր ցանկացած տեղում: Ձեր տնկին կարող եք վերցնել Մաշտոցի պուրակից: Ծառին տված անունը պաստառի միջոցով կփակցվի նրա վրա: Բոլոր տնկիների հետ կտրվի դրանք խնամելու վերաբերյալ տեղեկատվություն:

Աննա-Լեա Կոպպերը նպատակ ունի իրազեկել հանրությանը ժամանակակից բնապահպանական արվեստի բովանդակության և միջոցների մասին: