10 ապրիլի 2012 - 18:49 AMT
Իրանի հատուկ ծառայությունները բացահայտել են խոշոր ահաբեկչական ցանց

Իրանում բացահայտվել է խոշոր ահաբեկչական ցանց, որն աջակցություն է ստացել «սիոնիստական ռեժիմի» կողմից: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»:

Ինչպես նշվում է Իրանի անվտանգության և հետախուզության նախարարության հաղորդագրությունում, կազմակերպության մասնակիցների անձերը հաստատվել են, նրանք բոլորը ձերբակալված են:

Իրանական հետախուզության տվյալներով, դիմակազերծված խումբը պլանավորել է Իրանի տարածքում անցկացնել մի շարք ահաբեկչություններ: