10 ապրիլի 2012 - 19:09 AMT
ՀՅԴ իր նախընտրական քարոզարշավը սկսել է «Ազատության» հրապարակում` համերգով

Ապրիլի 10-ին ՀՅԴ երթ է անցկացրել Երևանի կենտրոնական փողոցներում, և այժմ կուսակցության ակտիվիստները, կողմնակիցները հավաքվել են «Ազատության» հրապարակում, որպեսզի հանրահավաք-համերգ անցկացնեն: Վերջինս նվիրված է Դաշնակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկին:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, երթը գունագեղ էր` սկզբում գնում էին թմբկահար աղջիկները, որոնցից հետո կարմիր թիկնոցներով, հայկական և կարմիր դրոշներով` կուսակցության երիտասարդ ակտիվիստները:

Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորում են Վահան Հովհաննիսյանը,Արմեն Ռուստամյանը և Արտյուշա Շահբազյանը: Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: