9  10.04.12 - Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երևանցիների հետ` Հանրապետականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում

Նախագահ. Տնտեսական զարգացումը անդրադառնալու է նաև բնակչության լայն շերտերի վրա

Նախագահ. Տնտեսական զարգացումը անդրադառնալու է նաև բնակչության լայն շերտերի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Էրեբունի համայնքի բնակչության հետ: Ամփոփելով նախորդ տարիների տնտեսական ոլորտում արվածը` նախագահը նշեց, որ իշխանությունը կարողացել է դիմակայել տնտեսական հարվածներին և հետագա տնտեսական աճի համար լուրջ նախադրյալներ ստեղծել. «Նախորդ տաևրիներին մենք գրանցել ենք տնտեսական աճ, որը սակայն, էական կերպով չի անդրադարձել հասարակության լայն շերտերի վրա: Առաջիկա մի քանի տարիներին մեր աշխատանքը լինելու է այն ուղղությամբ, որ տնտեսական զարգացումն իր ուղղակի ազդեցությունն ունենա բնակչության լայն շերտերի վրա»:

Նախագահը խոսել է նաև բնապահպանական խնդիրների և Երևանի ճարտարապետական դիմագծի պահպանման մասին, ասելով, որ տնտեսական առաջնայնությունը այլևս գերակա չի լինելու Երևանի ճարտարապետական պատկերը պահելու նկատմամբ. «Երևանի կենտրոնում որևէ կառուցապատում չի արվելու, եթե այն չի համապատասխանում քաղաքի ճարտարապետական դիմագծին: Մենք շարժվելու ենք քաղաքի դիմագիծը պահպանելու ուղղությամբ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---