Արցախին հանձնված ադրբեջանցի ռազամագերու նամակը հարազատներին. «Ես ողջ-առողջ եմ: Ինձ համար չանհանգստանաք»

Արցախին հանձնված ադրբեջանցի ռազամագերու նամակը հարազատներին. «Ես ողջ-առողջ եմ: Ինձ համար չանհանգստանաք»

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են ադրբեջանցի ռազմագերու, ով գտնվում է Երևանում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը:

ԿԽՄԿ աշխատակիցները ռազմագերի Ախունզադե Մամեդբագիր Թալիբին, ծնված 1990թ, մի նամակ են փոխանցել, մեկ ուրիշն էլ ստացել նրանից:

ԿԽՄԿ ադրբաջանական ներկայացուցչություն է հրավիրվել ռազմագերու հայրը` Թալիբ Ախունզադեն:

Կազմակերպությանն էր հանձնվել վերջինիս որդու նամակը: Ախունզադեին են հանձնել որդու նամակը: Ինչպես ասել է Ախունզադե ավագը, նամակը կարճ էր: «Ես ողջ-առողջ եմ: Ինձ համար չանհանգստանաք: Ողջույններս հաղորդեք բոլոր մտերիմներին և հարազատներին»,-գրել է ռազմագերին:

Հունվարի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում, 1-ին բանակային կորպուսի 703-րդ բրիգադի ժամկետային սերժանտ Մամեդբագիր Ախունզադեն ինքնակամ գերի է հանձնվել ԼՂՀ պաշտպանական բանակի զինծառայողներին:

ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացաուցչությունը հաստատել է «հայկական կողմից` ադրբեջանցի զինծառայողի գերեվարման մասին տեղեկությունը»: Ադրբեջանցի ռազմագերու հայրը հայտարարել է, որ չի հավատում, որ իր որդին, ով նախկինում ծառայել է սահմանապահ զորքերում, ինքնակամ անցել է հայկական կողմը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---