Վահան Հոնհաննիսյանն ու ՀՅԴ-ն խոստանում են ընտրություններից հետո իշխանությունը վերադարձնել ժողովրդին

Վահան Հոնհաննիսյանն ու ՀՅԴ-ն խոստանում են ընտրություններից հետո իշխանությունը վերադարձնել ժողովրդին

PanARMENIAN.Net - ՀՅԴ համամասնական ընտրացուցակի առաջին համար Վահան Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում իր ելույթը սկսել է ՀՀ Սահմանադրությունը ձեռքում` հիշեցնելով, որ վերջինիս համաձայն, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն այն հիմա խլվել է նրանից: «Մենք չենք եկել իշխանություն զավթելու, խլելու, գնելու, ինչպես ոմանք: Մենք չենք եկել այն մուրալու: Մենք եկել ենք, որպեսզի այդ իշխանությունը ձեզ վերադարձնենք»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է կայանալիք ընտրություններին, ապա Հովհաննիսյանը հավաքվածներին խոստացել է, որ Դաշնակցությունը ապագա խորհրդարան չի թողնի գողերին, կաշառակերներին, վախկոտներին:

Ընտրացուցակի երկրորդ համար Արմեն Ռուստամյանըիր ելույթում ընդգծել է, որ նախագահական համակարգը Հայաստանի համար դարձել է աղետ, և որ երկրում բոլոր բարիքներից օգտվում են նախագահի շրջապատին պատկանող մարդիկ:

Ըստ նրա, անհրաժեշտ է ապակենտրոնացնել իշխանությունը, անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, «որպեսզի ոչ մեկի մոտ միտք անգամ չառաջանա իշխանությունն օգտագործել անձնական նպատակներով»:

Դաշնակցություն Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ընդգծել է երկրի ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակը, տիրող սոցիալական անարդարությունը, երկրից զանգվածային արտագաղթը: Նա ընդգծել է, որ օրենքով նմանատիպ խնդիրներով պետք է զբաղվեն իշխանությունները, սակայն գործող իշխանությունն ապացուցել է, որ անընդունակ է դրանք լուծելու:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմկուսը, «Միավորված հայեր» կուսկացությունը, և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ընդդիմադիր ՀԱԿ-ի:

Դաշնակցության համամասնական ընտրացուցակը գլխավորում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշա Շահբազյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---