Զոլյանը վիճարկում է ԿԳՆ նախարարի հրամանը

Զոլյանը վիճարկում է ԿԳՆ նախարարի հրամանը

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքի առաջին էջում տեղադրված Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ հայտարարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՆ 06.04.2012թ N 160-Ա հրամանի իրավական հիմքերի և օրինաչափության մասին բազմաթիվ հարցումները՝ հետագա շահարկումերը կանխելու նպատակով ԵՊԼՀ ռեկտորը ստիպված է ներկայացնել այս հրամանի հետ կապված ողջ նամակագրությունը, ինչպես նաև 10.04.2012թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված հարցազրույցի առաջին մասը:

Ցավոք, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը արձակել է հրաման, որտեղ առկա են նոր աղաղակող շեղումներ գործող օրենսդրությունից: Հատուկ ուշադրություն ենք ուզում հրավիրել նախարարի կողմից ստորագրված 29.03.2012թ. N 01/16/3098-12 «Ծանուցում» կոչված նամակին:

Այժմ լրացուցիչ ուսումնասիրություն է կատարվում հրամանում տեղ գտած նոր օրենսդրությանը հակասող դրույթների վերաբերյալ, որից հետո համալսարանը պատրաստվում է դիմել «Հիմնադրին» (ՀՀ Կառավարությանը) և դատարան՝ այս հրամանը չեղյալ համարելու հայցադիմումով, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարին կարգապահական տույժի ենթարկելու առաջարկով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---