11 ապրիլի 2012 - 10:59 AMT
Իվար Կալնինշի և Ելենա Վորոբեյի մասնակցությամբ «Ինչ են ուզում տղամարդիկ» բեմադրությունը կներկայացվի Երևանում

Ապրիլի 12-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում հայ թատերասերներին է ներկայացվելու Ռ. Գեռնիի «Ինչ են ուզում տղամարդիկ» (Чего же хотят мужчины) ներկայացումը: Ներկայացման գլխավոր հերոսներին մարմնավորելու են լատվիացի հայտնի դերասան Իվար Կալնինշը, ռուս հայտնի և սիրված դերասաններ Ելենա Վորոբեյը, Նատալյա Մեդվեդևան և Ալեքսանդր Գուդկովը:

Ներկայացման ռեժիսորն է Օլգա Շվեդովան: