11 ապրիլի 2012 - 11:04 AMT
Եվրոպայի առաջնությունում այսօր հանդես կգա 2 հայ ծանրորդ

Թուրքական Անթալիայում, որտեղ տեղի է ունենում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, այսօր` ապրիլի 11-ին հանդես կգան մինչև 69 կգ ք/կ ծանրամարտիկները:

Հայ ծանրորդներից այս քաշային կարգում մրցահարթակ կելնեն Վանիկ Ավետիսյանը և Սամվել Գրիգորյանը:

Հայաստանի հավաքականը Պողոս Պողոսյանի գլխավորությամբ Անթալիա է ուղևորվել երեք մարզիկով: Մրցումների վերջին օրը` ապրիլի 15-ին, հարթակ դուրս կգա Հայկ Հակոբյանը` + 105կգ ք/կ:

Մրցաշարում խաղարկվում է երկամարտում մրցանակների 15 կոմպլեկտ մեդալ: